«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն և հնի, և նորի տերն է

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն և հնի, և նորի տերն է
27.09.2016 | 17:44

Մենք բարեփոխումների փուլում ենք, այլ ոչ թե սեպտեմբերյան հեղափոխության: Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել. ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հայտարարեց՝ ՀՀԿ-ն և հնի, և նորի տերն է:

«Իշխանությունը Հանրապետականն է։ Սա ով լավ չգիտի, տեղեկացնում եմ՝ և հին կառավարության, նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք: Այնպես չէ, որ հին կառավարությունը վատ է աշխատել, այնպես չէ, որ հին կառավարությունները վատ են աշխատել, մենք պետք է հիմա գանք, սրբենք ամբողջն ու նորից ստեղծենք: Կա շարունակականություն, կա նոր մոտեցման խնդիր, կա բարեփոխումների խնդիր, կա նոր սկզբից սկսելու խնդիր»,-ընդգծեց նա: Ըստ Շարմազանովի՝ պետք չէ խորհրդարանի դահլիճում կատու փնտրել այնտեղ, որտեղ չկա. «Մանավանդ եթե այդ կատուն ձեր ուսերին է: Կրկնում եմ՝ այո, բազում լավ նախաձեռնություններ եղել են, որ մենք պետք է շարունակենք: 99 թվականից այս կողմ բոլոր կառավարությունների քաղաքական ծրագրերի պատասխանատուները մենք ենք, ՀՀԿ-ն պատասխանատու ուժ է»:

Ըստ նրա՝ բարեփոխումների տեմպով պետք է առաջ շարժվել, սակայն պետք չէ ռուբիկոններ գծել ու ասել՝ ես Ռուբիկոնի այս ափին եմ, մյուսն՝ այն. «Ռուբիկոնները մենք վաղուց արդեն անցել ենք 91-ի սեպտեմբերի 21-ին»,-հավելեց նա:

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ